Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը չի տեսել ու չի խոսում

Մարտ 23,2012 10:43

Օրերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ծեծում գործարար Սիլվա Համբարձումյանին։ Անցած տարի տեղի ունեցած այս դեպքի ւսռթիվ ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկից հետո մի կերպ քրեական գործ հարուցեցին, հետո «պարզեցին», որ դա չի կարելի որակել որպես ծեծ, եւ Լիսկայի նկատմամբ որեւէ քրեական հետապնդում չիրականացվեց։ Երեկ, կառավարության շենքի նախասրահում որոշեցինք ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից մի փոքր իրավական խորհոդատվություն ստանալ։

– Պարոն Թովմասյան, եթե ես հիմա դուրս գամ փողոց, ու մի որեւէ կնոջ ոտքով խփեմ, հետո բռունցքով խփեմ դեմքին, իմ նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՞:

Նայած թե ինչպես խփես։

– Խփեմ ճիշտ այնպես, ինչպես տեսանյութում Լիսկան է խփել Սիլվա Համբարձումյանին։

Չեմ տեսել։

Ասաց նախարարը ու արագ հեռացավ:

Երեկ հրապարակվեց ՀՀԿ համամասնական ցուցակը, եւ մեզ շատ էր հետաքրքրում, թե որ տեղում է հայտնվել Լիսկան։ Խնդիրն այն է, որ նախնական ցուցակում, երբ վերը նշված տեսանյութը համացանցում դեռ չկար, Լիսկան զբաղեցնում էր 73-րդ հորիզոնականը։ Հետաքրքիր էր, թե ինչպես է փոխվել նրա տեղը ցուցակում այդ տեսանյութը հրապարակվելուց հետո։ Կարո՞ղ եք կռահել։ Ճիշտ է, նա բարձրացել է 60-րդ հորիզոնական։ Այսինքն, եթե ապացուցվի, որ դու կնոջն իսկապես խփել ես, ՀՀԿ-ից ես, մարզպետ ես, մականունավոր ես, ապա քո արժեքը ՀՀԿ-ում մեծանում է միանգամից 13 կետով։ Ախր շաատ իրավական ենք։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031