Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ԱԺ-ներում առողջ եւ տրամաբանական առաջարկներ են արել գործարար պատգամավորները»

Մարտ 23,2012 10:35

Հատված ՀՀԿ ցուցակում 30-րդ տեղն է զբաղեցնող ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հետ հարցազրույցից:

ՀՀԿին անդամակցության եւ ցուցակում ընդգրկելու դիմաց Ձեզ վրա որեւէ պարտավորվածություն չի՞ դրվել կամ, ասենք, Ձեր մարզում ՀՀԿի օգտին որոշակի տոկոսների ապահովման հարց առաջ քաշվել։

 

– Նախորդ ընտրությունների ընթացքում չնայած ես անկախ պատգամավոր եմ եղել, բայց եղել եմ ՀՀԿ-ի համակիր, բոլորը գիտեն դա։ Այն ժամանակ էլ են այդ ձայները ՀՀԿ-ի օգտին եղել։ Ընդհանուր առմամբ նման խնդիրներ, պայմաններ, ակնկալիքներ չեն եղել, դա եղել է մեր ընդհանուր հանդիաումների եւ խոսակցությունների արդյունքում, որովհետեւ դուք տեսնում եք, որ ցանկություն կա, որ քաղաքականացվի խորհրդարանը։ Գիտեք, որ երեք գումարման ԱԺ պատգամավոր եմ եղել եւ հիմա համարձակորեն եմ ասում, որ 1995թ. պառլամենտը չի կարելի համեմատել ներկայիս պառլամենտի հետ։ Եվ հիմա, այս անգամ տեսնում եմ քաղաքական պառլամենտ ստեղծելու միտում, Աստված տա, որ այդպես լինի։ Եվ այժմ կուսակցական դիրքորոշում ունենալով, քաղաքականության մեջ կփորձենք շարունակել մեր աշխատանքը։

Արդյո՞ք Ձեր ասած քաղաքական խորհրդարանի մասին է խոսում ՀՀԿ համամասնական ընտրացուցակը, որտեղ նույն մականունավոր մարդիկ են, գործարարներ, օլիգարխներ, քաղաքական ոչ միանշանակ անցյալ ունեցող

գործիչներ եւ այլն։

– Անխուսափելի է ցանկացած դեպքում եւ ցանկացած տեղ 200-250 հոգանոց ցուցակներում չլինեն նմանատիպ երեւույթներ, որ լինեն եւ գործարարներ, եւ… Եթե դուք նայեք, Գերագույն խորհրդից սկսած՝ բոլոր ԱԺ-ներում ինչ առողջ եւ տրամաբանական առաջարկներ են արել գործարար պատգամավորները, որոնք տեսական եւ պրակտիկ փորձը համատեղել են։ Պրակտիկ փորձ ունեցող մարդիկ միշտ ավելի կենդանի առաջարկություններ են անում։ Ես չեմ ցանկանում, որ պառլամենտում լինեն մարդիկ, որոնք, գործարար լինելով, հեռու են համապատասխան գաղափարներ առաջարկելուց։ Բայց հիմա «գործարար» մի քիչ չոր ձեւով եք ասում։ Ես չեմ ուզում անուններ շոշափել, թե ինչ հաջողակ տնտեսվարող սուբյեկտներ ենք ունեցել, որոնք առողջ առաջարկներ են արել։ Առհասարակ բոլոր ոլորտների հետ կապված՝ պրոֆեսիոնալներ են հարկավոր։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031