Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Ես ոչ մի բան էլ չունեմ»

Մարտ 23,2012 10:30

Հատվածներ Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի հետ հարցազրույցից:

Մի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մտերիմ էիք, խորհրդարանում նստում էիք նրանց շարքերում, դրա համար էլ Ձեզ Րաֆֆու Սամվել էին ասում: Նա Ձեզ ասե՞լ էր, որ առաջադրելու է իր թեկնածությունը:

– Չէ, ես էսօր եմ իմացել (երեկ-խմբ.):

Իսկ Նիկոլ Փաշինյանի մասո՞վ ինչ կասեք: Նա դաժան քննադատելու է Ձեզ, որ օլիգարխ եք, հարկերը չեք վճարում, ժողովրդին նեղացնում եք: Ինչպե՞ս պետք է ձայներ հավաքեք:

-Ես իմ հարկերն էլ եմ տալիս, ժողովուրդն էլ ինձ սիրում ա: Ի՞նչ խնդիր կա:

Ձեզ շատ դժվար կլինի ձայներ հավաքել Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությունից հետո: Ընտրակաշառք չե՞ք բաժանելու, որ ձայն ստանաք:

-Ես էլի եմ ասել, նախ` ես փող չունեմ, որ բաժանեմ, երկրորդն էլ` օրենքը թույլ չի տալիս, որ ընտրակաշառք բաժանենք: Ամեն ինչ մաքուր, օրինական պտի լինի:

Պարոն Ալեքսանյան, այստեղ խոսակցություներ կան, որ Դուք կրակոցներ եք արձակել «Դոուս» գիշերային ակումբում, որը Ձեզ է պատկանում:

-Ես դիսկատեկ, գիշերային ակումբ, տենց բաներ չունեմ: Ոչ էլ գնում եմ: Էս 30 տարի ա` ես դիսկոտեկայի տեղն էլ չեմ իմանում: Մի հատ «Փարվանա» էր, էն էլ տվի կնոջս, պրծա: Ես ոչ մի բան էլ չունեմ:

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031