Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի պրոֆեսիոնալ լիգայի 29-րդ տուրի «Վուլվերհեմփթոն» թիմի հետ կայանալիք հանդիպումից առաջ անցկացված մարզման ժամանակ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը խաղընկերների հետ դարպասին կատարվող հարվածներն էր մշակում: Դրանցից մեկի ժամանակ գնդակը շեղ է ընթացել եւ դիպել տրիբունայում հոր հետ նստած ակումբի 9-ամյա երկրպագուի ձեռքին: «Daily Mail»-ը տեղեկացնում է, որ Ռունին ներողություն է խնդրել երեխայից՝ նրան հիվանդանոց ուղարկելով իր մարզաշապիկը ինքնագրով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ