Հայտնի «Ամերկյան կարկանդակ» երիտասարդական զվարճալի կատակերգությունը, որ Փոլ եւ Քրիս Վայցերը նկարահանել էին 1999 թվականին, ժամանակին հրաշալի ընդունելության է արժանացել կինոհանիսատեսի կողմից: Հիշեցնենք, որ այնտեղ արծարծված են երիտասարդական թեմաներ: Ամերիկացի դպրոցականները ցանկանում են որքան հնարավոր է շուտ ապրել հասուն կյանքով եւ դրա ճանապարհին հանդիպում են բազում «փորձությունների», իսկ կուսությունից զրկվելը համարում են «հասունանալու» գրավական: Ըստ glamour.ru-ի` երեկ Հոլիվուդում նորից են հավաքվել «Ամերկյան կարկանդակ» ֆիլմի դերասանները` նոր «Ամերկյան կարկանդակի » պրեմիերայի առիթով: Կարմիր գորգի վրայով 13 տարի անց նորից քայլել են ֆիլմի արդեն հասուն «համադասարանցիներն» ու գլխավոր դերակատարները` Շենոն Էլիզաբեթը, Նիլլ Պատրիկ Հարիսը, Էլիսոն Հենիգանը, Շոն Ուիլյամ Սկոտը, Թարա Ռիդը եւ ուրիշները: Այնպես որ «Ամերկյան կարկանդակը» կրկին էկրան կվերադառնա: