ՀՀԿ-ն որոշել է գերազանցել Ազգային ժողովի` Սահմանադրությամբ թույլատրելի քանակը եւ ինչպես արդեն հաղորդել ենք՝ 253 հոգանոց ցուցակ է ներկայացրել: Հանրությանը հայտնի եւ սպասելի անուններից զատ՝ ՀՀԿ ցուցակում տեղ են գտել նաեւ անուններ, որոնք անսպասելի, մինչ այժմ չշրջանառված էին: Փաստորեն, ՀՀ երիտասարդության եւ սպորտի հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի այս ընթացքում գործադրած ջանքերն իզուր չէին: Ի հատուցումն՝ նա զբաղեցրել է ՀՀԿ ցուցակի 85-րդ տեղը: Նրանից մեկ հորիզոնականով առաջ է նույն կառույցի մյուս փոխնախարարը` Արսեն Քարամյանը, 95-րդ-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանն է, 40-րդ անցողիկ տեղում խորհրդային, ապա` անկախ Հայաստանում մշտապես բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Մովսիսյանն է, 51-րդը դեռ խորհրդային տարիներից հայտնի կին գործիչ Ջեմմա Բաղդասարյանն է, քաղաքագետ Կարեն Բեքարյանը` 118-րդն է: Ցուցակում ներառված են նաեւ բոլոր կուսակցական մարզպետները, նախարարները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ