Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ Երեւանի թիվ 12 ընտրատարածքում ԲՀԿ-ն ներկայացնող Լյովա Խաչատրյանից բացի առաջադրվել է նաեւ «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանը: Հայտնի է, որ այդ ընտրատարածքում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը: Քիչ առաջ «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, այդ կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականում առաջադրված Անահիտ Բախշյանը:
Ներկայացնում ենք նրա հայտարարությունը.
Կոչ իմ նախկին բոլոր աշակերտներին, համախոհներին, ընկերներին բարեկամներին ու Facebook-յան ընկերներին
Սիրելիներս,
Կարդացեք նաև
Ես շարունակելու եմ պայքարել մեր երկրում բոլոր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, որպեսզի լինենք մի կողմից ազատ, մյուս կողմից` պատասխանատու մեր յուրաքանչյուր արարքի համար: Այդ նպատակով առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել եմ նաև մեծամասնական… ընտրակարգով` հիմնականում Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:
Եւ եթե <Ժառանգություն> -ը իր ցուցակով արժանապատիվ այլընտրանք է ապահովելու համամասնական ընտրությունների համար, ապա մեծամասնականով` նաեւ ես:
Այսօր ես ձեր բոլորի աջակցության կարիքն ունեմ, և զորակցության պատրաստակամության դեպքում խնդրում եմ այդ մասին տեղյակ պահել ինձ թե էլեկտրոնային փոստով /[email protected]/, թե Facebook-ի իմ էջում: Աջակցության ձևերը կորոշեք ինքներդ: Ես կարիքն ունեմ թե ձեր ժամանակի, թե խորհուրդների, թե քարոզչության, թե ցանկացած այլ ձևի աջակցության:
Սիրելիներս, ձեր աջակցությամբ ինձ տալիս եք Լիվինգսթոն Ճայի թևերն ու կամքը, Լույսի զինվորի իմաստությունն ու Դոն Քիշոտի տեսլականին ձգտելու հավատը:
Դուք ինձ ճանաչում եք և նշանաբանս է` ԾԱՌԱՅԵԼ ԵՄ, ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՄ: