Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո) էլ մերժեցին

Մարտ 22,2012 21:49
Զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների առիթով կրկին անգամ ուսումնասիրվել է Էդուարդ Ավետիքի Մադաթյանի` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու հարցը: Անձը հաստատող այլ փաստաթղթի /վերադարձի վկայական/ տվյալներով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերադարձի վկայականով 13.08.2008 թ. Է.Մադաթյանը մուտք է գործել Հայաստանի հանրապետություն: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկատվական բազայում առկա տվյալների 06.12.2004 թ.-05.08.2008 թ. ընկած ժամանակահատվածում Է. Մադաթյանը եղել է հետախուզման մեջ և այդ ընթացքում գտնվել  Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Էդուարդ Մադաթյանի կողմից վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով և  ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված «վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվելու» պահանջին:
Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջները`  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Է.Մադաթյանին գրությամբ տեղեկացվել է, որ 15.03.2012 թ. տրամադրված տեղեկանքներում առկա տեղեկատվության փոխարեն վերջինս հիմք ընդունի տեղեկատվությունն առ այն, որ  չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում  մշտապես բնակվող և  մերժվում է նրան վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների տրամադրումը: Գրության պատճեններն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031