Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնյալ հետախուզվողները տեղափոխվեցին բանտ

Մարտ 22,2012 21:40
Ինչպես Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ նշված դատարանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեցին երկու եղբայրներ՝  31-ամյա Ալիկ Բանդուրյանն ու 32-ամյա Արսեն Բանդուրյանը:
Մոտ երկու ժամ առաջ դատարան էին բերվել վերոնշյալ երկու եղբայրները, որանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 224 հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ և 450 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերի (անձի առևանգում` նախապես պլանավորված կազմակերպված և իրականացված կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Նրանք դատարան էին տեղափոխվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության («կարմիր բերետներ») աշխատակիցների կողմից:
Դատարանի շենքը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որը իրականացնում էին դատարանի դատական կարգադրիչները՝ կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ:
Դատական նիստը դռնփակ էր: Քննչական մարմինը միջնորդել էր դատարանին, որպեսզի երկու եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031