Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին ընդդեմ Սամվելի եւ Նիկոլի

Մարտ 22,2012 21:04

Քիչ առաջ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա որոշել է առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում, որտեղ առաջինն առաջադրվել էր գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նաեւ անկուսակցական Վարդան Վարդանյանը, ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել է նրա օգնական  Մամիկոն Սարգսյանը:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ Հովհաննիսյանը վերջին պահին որոշեց առաջադրվել, երբ կուսակցության մեծամասնական թեկնածուների թվում իր անունը չկար, «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, թե այդ որոշումն ինքն է ընդունել եւ այդ հարցին նա կպատասխանի վաղը կայանալիք իր ասուլիսում:
Մեր հարցին՝ որքանո՞վ է նրա առաջադրման  որոշումը պայմանավորված ՀԱԿ ներկայացուցիչ Փաշինյանով, Խուրշուդյանն ասաց, թե իրենք այդ նույն ընտրատարածքում Փաշինյանի առաջադրման մասին նախապես չեն էլ իմացել, իսկ փաստաթղթերը հանձնել են մի քանի րոպեների տարբերությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031