
Հիշեցնենք, որ նշված ընտրատարածքում առաջադրվել է նաև ԲՀԿ ներկայացուցիչ, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը, ով ինը տարի շարունակ պատգամավոր է ընտրվել Ապարանից:
Գոհար Վեզիրյանին քաղաքական որևէ ուժ չի սատարում: Այդ մասին մեր գործընկերը հայտարարել էր հեռուստաեթերից, որ ինքը ցանկություն չի ունեցել, որ որևէ քաղաքական ուժ իրեն սատարի: «Ես հասարակության միասնական թեկնածուն եմ»,– կիրակի օրը «Արմենիա»-ի հեռուստաեթերից հայտարարել է Գոհար Վեզիրյանը: