«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի համոզմամբ, իրենց կուսակցության համամասնական ցուցակը պոտենցիալով ու մրցունակ է: Իսկ այլ կուսակցությունների համամասնական ցուցակների վերաբերյալ պարոն Հակոբյանը չցանկացավ կարծիք հայտնել.«Այս ընթացքում զարմանալի է, որ կուսակցությունները իրենց թույլ են տալիս մեկնաբանել մեկ այլ կուսակցության ցուցակ: Երեւի պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր կուսակցություն իր ցուցակը կազմելիս որոշակի տրամաբանության շրջանակում է դա կատարում: Կատարյալ ցուցակ սպասելը ճիշտ չէ: Կլինեն բացթողումներ, կատարյալ չէ, բայց փորձել ենք մեր նպատակների իրականացման համար որոշակի տրամաբանություն աշախատեցնելով կազմել ցուցակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ