Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խմբակային բռնաբարության մեջ կասկածվողներից մեկը հայտնաբերվել է

Մարտ 22,2012 18:55

Այսօր՝ մարտի 22-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, ունեցած տեղեկությունների հիման վրա, Երևանում հայտնաբերել են շուրջ 3 տարի հետախուզման մեջ գտնվող Երևանի Շիրակի փողոցի 30-ամյա բնակիչ Արսեն Սարգսյանին:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սեռական բնույթի բռնի գործողություններ մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:
2009 թվականի ամռանը Ա. Սարգսյանը 2 անձանց հետ Երևանյան լճի հարևանությամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել 19-ամյա Է. Ս.-ի նկատմամբ:
Ա. Սարգսյանը տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031