Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանը, այնուամենայնիվ, չի առաջադրվի

Մարտ 22,2012 18:47

Քիչ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը հրապարակավ հայտնեց, որ փոխել է մեծամասնական ընտրակարգով առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու ավելի վաղ ունեցած իր մտադրությունը, որի մասին «Առավոտը» օրեր առաջ տեղեկացրել էր:  Facebook սոցցանցի իր էջում  Թովմասյանը դա հետեւյալ կերպ է բացատրել՝ «չեմ հավատում, որ կփոխվեն, ոչ էլ վստահում եմ»: «Ես երկար ժամանակ մտածեցի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մասին ու որոշեցի, այնուամենայնիվ, չառաջադրվել: Պատճառն ամենեւին էլ մարդկային ռեսուրսների, հաղթանակի իրական շանսերի ու ֆինանսական խնդիրների մեջ չէ: Պարզապես այսօրվանից արդեն հասկանալի է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենալու: ՀՀ ապագա Ազգային ժողովն արդեն վաղուց գծագրված է, տեղերը` բաշխված: Եվ կյանքը ցույց տվեց, որ այն խոստումները, որոնք Սերժ Սարգսյանը հրապարակավ տվեց բոլոր երիտասարդներին, շատ արագ հօդս ցնդեցին: Չկա ոչ մի փոփոխություն: Ուստի պատկերացնելով, թե ինչ որակի ընտրություններ են լինելու մայիսի 6-ին, եկա այն համոզման, որ դեռ ժամանակը չէ ընտրապայքարի մեջ մտնելու: Գործող ռեժիմի ստեղծած պայմաններում գաղափարական պայքարը վաղուց վերածվել է ֆինանսական հնարավորությունների ցուցադրության: Այնպես որ, ինչքան էլ չսիրեն լրատվական դաշտի ներկայացուցիչներին, ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ այստեղ ավելի մաքուր է, քան սպասվող ընտրություններն ու իշխանության կողմից ներկայացված համամասնական ընտրացուցակները»,- պարզաբանել է օրաթերթի խմբագիրն ու հաջողություն է մաղթել իր բոլոր այն գործընկերներին, որոնք, այնուամենայնիվ, որոշել են պայքարել, որպեսզի մեծամասնական ընտրակարգով սպասվող ընտրությունները վերջնականապես աճուրդի չվերածվեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031