Երեկ` մարտի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն արձանագրել էր, որ «Մերսեդես G-500» մակնիշի «001 ՏՈ 01» համարանիշի ավտոմեքենան, «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ կայանված է 2-րդ շարքում, իսկ դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը:
Այսօր նշված ավտոմեքենան նորից է հանդիպել ֆոտոլրագրողին: Հանրապետության հրապարակում Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ նույն «Մերսեդեսով» նույն վարորդը երթևեկում է առանց ամրագոտին կապելու:
Ֆոտոլրագրողն այսօր պարզել է, որ ավտոմեքենան պատկանում է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի փեսային:
Նախորդ օրը նկատելով ֆոտոլրագրողին` վարորդը փորձել էր աննկատ փակցնել ԱՊՊԱ-ի կտրոնը ավտոմեքենայի դիմապակուն: Կարելի է ենթադրել, որ եթե այսօր էլ տեսներ, ամրագոտին կփորձեր նույնքան աննկատ կապել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի