Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովին անհասկանալի է «Ժառանգության» տեսակետը (Տեսանյութ)

Մարտ 22,2012 17:37

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր դիտարկմանը` ասում էիք, թե ցուցակը թարմացվելու է, մեծ փոփոխություններ են լինելու, բայց ստացվեց, որ ամենականխատեսելին ձեր ցուցակն էր, պատասխանեց. «Ո՞վ ասեց, հիմա ես քանի՞ անուն ասեմ` Սամվել Ֆարմանյանը նոր անուն է, Լեւոն Մարտիրոսյան, Էդգար Հովհաննիսյան, Նաիրա Կարապետյան: ՀՀԿն պահպանողական կուսակցություն է, որը ինքնանպատակ փոփոխությունների չի գնում: Մենք գնում ենք գիտակցված փոփոխությունների: Եվ մեր Հանրապետական կուսակցությունը չի կարծում, որ Ազգային ժողովը դա բանակ է, որպեսզի 18 տարեկանից բոլորին զորակոչեն: Հանրապետական կուսակցության հաջողությունը կայանում է նրանում, որ ավագների եւ երիտասարդների մի բռունցք է»:

Մեր հարցին` ձեր համար սպասելի՞ էր «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ մյուս կուսակցությունների ցուցակները` նա պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում ինչպիսի ցուցակով ներկայանա հասարակությանը, դատավորը հասարակությունն է: Իմ համար սպասելի էր թե անսպասելի` երկրորդական է»:

Պարոն Շարմազանովը նշեց, որ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտուշ Շահբազյանը ճիշտ է ասել «Ժառանգության» ցուցակի մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված այդ ցուցակում կային մարդիկ, ովքեր ունեին տրամագծորեն տարբեր կարծիքներ: Մեր հետ զրույցում պարոն Շարմազանովը նկատեց. «Էդուարդ Շարմազանովն իրավունք չունի խառնվելու «Ժառանգության» ներքին գործերին, կամ «Ժառանգությունն» ում հետ կհամագործակցի, դա «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» խնդիրն է: Խոսքը գաղափարական դաշտի մասին է, որ կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործիչը Ազգային ժողովում առավոտից իրիկուն քննադատում էր այդ արձանագրությունները, բայց այդ ցուցակում ի դեմս «Ազատ դեմոկրատների» մեր գործընկերների, կային մարդիկ, ովքեր դրանք պաշտպանում էին: Եվ ինձ համար, որպես նաեւ քաղաքացի, հասկանալի չէր նրանց կուսակցական տեսակետը: Երբ Աստված տա, կհաղթահարեն այդ 5 % շեմը, այն ժամանակ իրենք կհայտարարեն»:

Պարոն Շարմազանովից նաեւ հետաքրքրվեցինք, թե չի՞ տեսել Սուրեն Խաչատրյանի` «Մարիոթի» տեսանյութը, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է հարվածում գործարար կնոջը: Շարմազանովն ասաց, որ չի տեսել` ավելացնելով. «Ոչ թե ասում եմ չի խփել, այլ` չեմ տեսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031