Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն, այսօրվանից մեզ հետեւում են (Տեսանյութ)

Մարտ 22,2012 17:15

Այսօրվանից ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը սկսում է Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը:

Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակին դիտորդական առաքելությամբ Հայաստան են հրավիրել ՀՀ իշխանությունները: Դա մտնում է մեր երկրի պարտավորությունների մեջ` որպես ԵԱՀԿ անդամ մենք պարտավոր ենք ընտրություններին հրավիրել ԺՀՄԻԳ-ին` հետեւելու եւ գնահատելու դրանք:

Այս տարի ԺՀՄԻԳ-ի 250 կարճաժամկետ, 24 կարճաժամկետ դիտորդներից եւ 13 միջազգային փորձագետներից բաղկացած առաքելությունը գլխավորում է տիկին Ռադմիլա Շեկեռինսկան, որն այսօր կայացած ասուլիսում հստակ նշեց իրենց նպատակները` գնահատել մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների եւ դրանց նախորդող նախընտրական գործընթացների համապատասխանությունը ինչպես ԵԱՀԿ անդամ երկրների ստանձնած պարտավորություններին, այնպես էլ մեր` ՀՀ օրենսդրությանը:

Մինչ քվեարկության օրը առաքելությունը կհետեւի քարոզարշավին, կգնահատի ԶԼՄ-ների կողմից դրանց լուսաբանումը, կուսումնասիրի ընտրական գործընթացին առնչվող մարմինների գործունեությունը, կհանդիպի թեկնածուների, կուսակցությունների, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության անդամների հետ:

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո` հաջորդ օրը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի նախնական, իսկ երկու ամսից` վերջնական զեկույցը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031