Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀՇ կառույցի ղեկավարը դուրս է եկել Սերժ Սարգսյանի փեսայի ընկերոջ դեմ

Մարտ 22,2012 17:01

Այսօր ՀԱԿ-ը մեծամասնական ընտրակարգով Գյումրիում առաջադրեց ևս մեկ թեկնածուի` տեղի ՀՀՇ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին: Նկատենք, որ նա առաջադրվեց Գյումրին ընդգրկող թիվ 34-ում, ուր միմյանց դեմ են դուրս եկել իշխող կուսակցության երկու ներկայացուցիչներ` ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, վերջերս ՀՀԿ-ական դարձած՝ գործարար Արման Սահակյանը, որը նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի ընկերն է:

Aravot.am-ը քիչ առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացած Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է որոշել իր թեկնածությունն առաջադրել հատկապես թիվ 34 ընտրատարածքում, ինչպե՞ ս է գնահատում իր հաղթելու շանսերը ու արդյոք չի՞ կաշկանդվում դուրս գալ երկու խոշոր փողատեր երիտասարդների դեմ: Նշենք, որ Մուրադ Գրիգորյանի մրցակիցներից երկուսն էլ 34 տարեկան են: «Ցանկացած թեկնածու, ով որ խելամիտ հաշվարկներով է դուրս գալիս ընտրարշավի, բնականաբար աչքի առաջ ունենում է հաղթելու նպատակ, գերխնդիր: Իսկ թիվ 34-ը մեր քաղաքի ընտրատարածքներից մեկն է, ես էլ էս քաղաքում բնակվող անձնավորություն եմ, դրա մեջ ոչինչ արտառոց չեմ տեսնում: Մրցակիցների անձերին էլ չեմ ուզում անդրադառնալ, բայց բացարձակապես չեմ կաշկանդվում. մեր քարոզարշավը, ասելիքն ու արգումենտացիան լինելու են զուտ քաղաքական և քաղաքակիրթ: Մենք էլեկտորատին հավատացող, երկրի վիճակը սթափ վերլուծող, հեռանկարները սթափ տեսնող ընտրազանգվածին օգնում ենք կողմնորշվելու, քվեաթերթիկում ունենալու իրենց հոգեհարազատ սյունակը, որպեսզի կատարեն իրենց ընտրությունը»: Լրագրողներից մեկի հարցին էլ ` եթե Աստված տա Ձեր պես կիրթ մարդը խորհրդարան մտնի, Գյումրիի համար առաջնահերթ ի՞ նչ հարց կլուծեք, Մուրադ Գրիգորյանը պատասխանեց. «Բազում հարցեր կան, բայց հատուկ շեշտեմ, որ Գյումրին հանրապետությունում առանձնացված հատված չէ, առանց այդ էլ մեր հանրապետությունը շատ փոքր է, և նման հատվածական, տեղային, հայրենասիրական ճոռոմ ճառերով մենք չենք առաջնորդվելու, երկրի վիճակն ենք փոխելու, երկրի վիճակն ենք լավացնելու, որից օգտվելու է նաև Գյումրիի տարածքը և բնակիչները»:

Մեր այն հարցին էլ, թե Պետրոս Մակեյանի պնդմամբ՝ Արթիկում ընտրակաշառքի գները 25-30 հազար դրամ են, ի՞նչ կասի թեկնածուն Գյումրու գների մասին, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ես անձամբ խոսակցությունների մակարդակով չեմ առաջնորդվելու, ասեկոսեների ու հերյուրանքների մակարդակով քարոզարշավ չեմ տանելու, կխոսեմ փաստարկված, փաստերով, անունազգանուններով»:

Ի դեպ, ՀՀՇ Գյումրու կառույցի պատասխանատուն արդեն երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը ԱԺ-ում. առաջին անգամ առաջադրվել է 1999 թվականին, երբ, իր խոսքերով ասած՝ ՀՀՇ-ի համար ամենածանր ժամանակներն էին` ՀՀՇ-ն հրաժարվել էր իշխանությունից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031