Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարմազանովը` Բեգլարյանի, Սուրիկ Խաչատրյանի մասին. «Սխալներից որեւէ մեկը այսպես ասած «не застрахован» (Տեսանյութ)

Մարտ 22,2012 16:56

Սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք վատ հեղինակություն ունեն, դուրս են գալիս քաղաքական ասպարեզից. ձեր թիմում կան բազմաթիվ մարդիկ, որոնք կատարել են վատ արարքներ` հանրության առջեւ, կասկածվել են, բայց հայտնվել ցուցակի մեջ: Այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների այս դիտարկմանը հակադարձեց, թե նրանք մեր քաղաքական թիմի անդամներն են եւ սխալներից որեւէ մեկը այսպես ասած՝ «не застрахован»: Aravot.am-ի հարցին` ձեր համամասնական ցուցակի 10-րդ տեղում Գագիկ Բեգլարյանն է, բոլորս հիշում ենք նրա եւ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակցի միջադեպը, ՀՀԿ-ն հավատացե՞լ է փաստորեն, որ նա փոխվել է` պատասխանեց. «ՀՀԿ-ն հավատում է իր ցուցակում ընդգրկված բոլոր 250 անդամներին»:

Պարոն Շարմազանովն ասաց, որ Առաքել Մովսիսյանին, Մանվել Գրիգորյանին, Սուրեն Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին ՀՀԿ-ն բարձր է գնահատում: Հարցին` այդ մարդկանց ի՞նչն եք բարձր գնահատում` նա պատասխանեց. «Դուք ունեք ձեր կարծիքը այդ մարդկանց մասին, մենք ունենք մեր կարծիքը: Այդ մարդիկ մեր քաղաքական թիմի անդամներն են»: Դիտարկմանը, որ Մանվել Գրիգորյանը 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ էր եւ նրա համար էր հերոս` Շարմազանովը ասաց. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ էր, ուրեմն հերոս չի՞ կարող լինել: Միշտ չէ, որ ընդդիմության մեջ ով մտած է, բոբո է»: Իսկ թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն Ռուբեն Հայրապետյանի կամքին հակառակ գնում եւ ուզում, որ նա անպայման պատգամավոր դառնա` պարոն Շարմազանովը վստահեցրեց, որ դա երկուստեք որոշում է եղել:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց, թե «Հայաստանի Եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը, որը վստահելի սոցհարցումներ է իրականացնում եւ շատ մեծ հեղինակություն ունի այդ ոլորտում, հրապարակել է փաստեր, ըստ որի, ՀՀԿ-ն նախընտրական պայքարից առաջ ունի շատ լուրջ եւ հավակնոտ դիրքեր. «Եթե համեմատում ենք 2008-ի հետ, նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է: Սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն իր նախագահի գլխավորությամբ ավելացրել է իր վստահությունը եւ իրականացրել վստահություն ներշնչող քաղաքականություն: ԵԺԿ-ն իր ուղերձում ասում է, որ ՀՀԿ-ի հաջողությունն այս երկրում անհրաժեշտ է հասարակությանը, որովհետեւ ՀՀԿ-ն է այն ուժը, որը գնում է բարեփոխումների»:

Մեր հարցին` նորմա՞լ է, երբ միջազգային կառույցները գնահատականներ են տալիս, թե ով է ֆավորիտ, ով ոչ` նա պատասխանեց. «Նորմալ է, երբ միջազգային կուսակցության ղեկավարը գնահատում է իր գործընկեր կուսակցության շանսերը, նորմալ է: Եվ շատ ուրախալի է, որ ԵԺԿ ղեկավարը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկ եւ ֆավորիտ համարում է ՀՀԿ-ին: Իմ համար մի բան է անհասկանալի, երբ եվրոպացի մեր գործընկերները քննադատում են, որեւէ մեկը չի ասում` նորմա՞լ է, երբ իրենք մեզ քննադատում են, երբ գովաբանում են նախագահի բարեփոխումների առաջընթացը, դուք  ասում եք` նորմա՞լ է, որ իրենք միջամտում են»: Մենք ճշտեցինք, որ դա արվում է նախընտրական շեմին` Շարմազանովը հակադարձեց. «Ի՞նչ կապ ունի, այսօր առաջին անգամ է, երբ նախընտրական շեմին ԵԺԿ նման հեղինակավոր կուսակցությունը տեսնում   է մեր երկրում  ժողովրդավարական բարեփոխումները եւ ՀՀԿ-ին է համարում ֆավորիտը: Շատ նորմալ է, երբ ԵԺԿ-ն բարձր է գնահատում մեր քաղաքական թիմի իրականացրած բարեփոխումները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031