Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինում է` ես էլ ինձ կոռեկտ չեմ պահում». Շարմազանովը մեկնաբանում է Աշոտյանի «Ֆեյսբուքյան» գրառումները

Մարտ 22,2012 16:44

«ԲՀԿ-ից դեռ որեւէ մեկը չի հայտարարել, որ իրենք 2013-ի նախագահական ընտրություններին չեն սատարելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ընդհակառակը, նրանք ասել են, որ ՀՀԿ-ն քաղաքական ֆավորիտն է այս ընտրապայքարի, վստահ գնում է ընտրությունների»,-այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ փոխխոսնակ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես մեկնաբանեց կոալիցիոն գործընկերոջ` ԲՀԿ-ի այն հայտարարությունը, որ իրենք մեծամասնություն են կազմելու` այն դեպքում, երբ կոալիցիոն հուշագրում ուժերի հարաբերակցությունը չխախտելու պայման կա: Շարմազանովի խոսքերով` «Ուզի թե չուզի այս կամ այն կուսակցությունը, այսօր ՀՀ-ի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժը ՀՀԿ-ն է, եւ ես համոզված եմ, որ առաջիկա 5 տարիներին եւս ՀՀԿ-ն լինելու է ամենաազդեցիկ ուժը»:

Հարցին, ինչպե՞ս եք գնահատում, երբ «Ֆեյսբուքում» հատկապես ձեր նախարարի` Արմեն Աշոտյանի կողմից բազմաթիվ գնահատականներ են լինում ԲՀԿ ցուցակների մասին` նա պատասխանեց. «Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը նաեւ քաղաքացիներ են, որոնք իրավունք ունեն «Ֆեյսբուքում» ներկայացնեն իրենց կարծիքը: Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան զգացմունքները հնարավոր է ավելի պոռթկուն լինեն, կամ մամուլի ուշադրությունն ավելի ընդգրկված լինի նմանատիպ հրապարակումների վրա: Ընտրությունը մանկապարտեզ չի, յուրաքանչյուրը պիտի համոզի, որ ինքն է ճիշտ, պարզապես այդ ամեն ինչը պետք է իրականացվի կոռեկտ, ընդունված նորմերին համապատասխան: Երբեմն լինում է՝ ես էլ ինձ կոռեկտ չեմ պահում, օրինակ, երեկ` ԱԺ-ում: Մարդ ենք, մի քիչ կարող ենք զգացմունքներից ավել ցույց տանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031