Երեկ` մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում 22-ամյա Հայկ Ավետիսյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի մետր ընթացել խոտածածկ հատվածով և բախվել գազատարին:
Բարեբախտաբար, ավտովթարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Չի վնասվել նաև գազատարը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչները և հետաքննիչը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ ավտովթարի վայրում հավաքվածներից մեկը` 44-ամյա Պողոս Բլեյանը, սկսել է բարձրաձայն հայհոյել, ինչի արդյունքում ոստիկանության օպերատիվ խումբը վերջինիս բերման է ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի