Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

Մարտ 22,2012 16:37

Այսօր՝ 2012 թվականի մարտի 22-ին, ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը այցելել է Վանաձոր քաղաքի մի շարք միջնակարգ դպրոցներ և ընդհանուր հանդիպում ունենալով ուսուցինչների և աշխատակազմի հետ` կոչ է արել ակտիվություն ցուցաբերելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է պաշտոնատար անձի նման պահելաոճը և հիշեցնում, որ

 

  1. ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն … արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար: Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն… Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հետևաբար, մարզպետըիրավասուչէօգտագործելիրպաշտոնեականդիրքը` իօգուտՀՀԿքարոզչությունիրականացնելուհամար:
  2. ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն … Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը …: Հիշեցնենք, որայսօր`2012 թվականիմարտի 22-ըդեռևսթեկնածուներիառաջադրմանվերինօրնէ: Հետևաբար, նախընտրականքարոզչությունիրականացնելըդեռևսարգելվածէօրենսդրությամբ:
  3. Արգելվում է աշխատանքային ժամանակը օգտագործել այլ նպատակների համար:

 

Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ՀՀ վարչապետին համապատասխան միջոցներ ձեռք առնել  ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանի գործողություններին համապատասխան որակում տալու և հետագայում նմանատիպ իրավիճակների կանխարգելման համար:

 

 22.03.2012 թ.

Վանաձոր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031