Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգության» ամբողջական ցուցակում 73 հոգի են

Մարտ 22,2012 16:23

Հակառակ վերջին օրերին համառորեն շրջանառվող տեղեկությունների, ինչպես արդեն հաղորդել ենք՝ «Ժառանգության» համամասնական ցուցակը ԿԸՀ-ին հանձնվեց առանց վերանայումների՝ ճիշտ այն տեքստով, ինչ կուսակցությունը հրապարակել էր օրեր առաջ՝ հիմք ընդունելով «Ժառանգության» խորհրդի որոշումը  : Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ եւ համամասնական ցուցակում ընդգրկված Հովսեփ Խուրշուդյանը՝ հավելելով, որ ընտրական ցուցակի ամբողջական տարբերակը բաղկացած է 73 թեկնածուից, որոնց թվում ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը 41-րդն է եւ մեր լրագրող գործընկեր Լուսինե Պետրոսյանը՝  50-րդը:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» մեծամասնական առաջադրումներին, ապա այս պահին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրենց թեկնածությունը գրանցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել Ստեփան Սաֆարյանը՝ Ավանի թիվ 1 ընտրատարածք, Զարուհի Փոստանջյանը՝ Արաբկիրի թիվ 4, Արմեն Մարտիրոսյանը՝ Աջափնյակի թիվ 6, Ռուբեն Հակոբյանը՝ Կենտրոնի թիվ 9, Անահիտ Բախշյանը՝ Շենգավիթի թիվ 12 , Գագիկ Մարգարյանը՝ Արմավիրի մարզի թիվ 21 եւ Գառնիկ Սահակյանը՝ Լոռու մարզի թիվ 30 ընտրատարածքներ:
Ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ իրենց գործընկեր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշեց ձեռնպահ մնալ մեծամասնական առաջադրումներից՝ Խուրշուդյանն ասաց. «Ամենասկզբից էլ մտադիր չէին առաջադրվել, իսկ թե ի՞նչ պատճառաբանությամբ՝ ճիշտ է հարցնել իրենցից»:
Հավելենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչը ԿԸՀ-ում Արմեն Թորոսյանն է:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031