Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրունյանը որոշեց կանանց հետ չմրցակցել

Մարտ 22,2012 16:20

Նախկին քաղբանտարկյալ եւ ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը, որը մտադիր էր մեծամասնական ընտրակարգով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում, փոխել է որոշումն ու Aravot.am-ի հետ զրույցի պահին շտապում էր թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու: Մեր հարցին, թե ինչո՞ւ փոխեց որոշումը՝ Սիրունյանն ասաց, «Որոշեցի կանանց դեմ չպայքարել»:
Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում արդեն իսկ առաջադրվել են «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ու «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Իսկ ահա թիվ 5 ընտրատարածքում Սիրունյանը մրցակցելու է արդեն ՀՀԿ-ական եւ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանի եւ ՀԱԿ-ին մասն կազմող Լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն, ի դեպ, այդ նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրել էր նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ:
Մեր հարցին, թե չի՞ վախենում, որ ի դեմս իր թաղապետ մրցակցի ինքը, ըստ էության, կռիվ է տալու վարչական լծակների կիրառման դեմ, Սիրունյանն ասաց. «Եթե վարչական լծակներից վախենայի՝ Հայաստանը շուտվանից պետք է լքած լինեի»

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031