Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անապահով ընտանիքների աջակցությունը կշարունակվի

Մարտ 22,2012 15:50

Գործադիրի որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված ՀՀ պետբյուջե շահութահարկի վճարումից հետո մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել 204 մլն 872 հազար 288 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2011 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ «Այս գործառույթը, որի նպատակն է սոցիալապես խոցելի խավերին օժանդակություն ցուցաբերել պետության կողմից, որպեսզի նրանց համար ավելի էժան գնով գազ մատակարարենք, շարունակական բնույթ է կրելու։ Մինչև 300 խմ-ի համար պետությունն այդ ընտանիքներին օգնություն է ցուցաբերում, և նրանց համար գործում է 100 դրամ սակագինը, ոչ թե 132-ը, ինչպես մյուս բոլոր քաղաքացիների համար։ Սա արդեն իր դրական ազդեցությունը թողել է. մեր քաղաքացիները, ովքեր համարվում են գազի սպառող, իրենց ընտանեկան բյուջեներում տնտեսում ունեն», – ասել է վարչապետը և ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել շարունակել աշխատանքը «Հայռուսգազարդ»-ի հետ, որպեսզի անապահովներն օժանդակություն ստանան նաև այս տարի։

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031