Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուցարարները` Ս. Սարգսյանին. «4 տարի առաջ հավատացինք` փողոցում հայտնվեցինք, փոխեցի՞ք» (Տեսանյութ)

Մարտ 22,2012 14:25

«Մենք ոչ մեկին չենք ընտրելու, հանկարծ չհամարձակվեն մեզ քարոզեն, թե ՀՀԿ-ն լավն է, հավատացեք, որ փոխվի: 4 տարի առաջ Սերժ Սարգսյանին հավատացինք` երեխեքի հետ փողոցում հայտնվեցինք, փոխեցի՞ք»,- այսօր քաղաքապետարանի մոտ բողոքում էին ցույցի դուրս եկած Կոնդի բնակիչները:

Չուկոյան Լիլիթի խոսքերով` «Ես անչափահաս երեխաներիս հետ դռնեդուռ եմ ընկած,վարձով եմ ապրում, կառավարությունը խաբեց, թե ձեզ բնակարան ենք տալու, իրացրեցին մեր տարածքը,տրակտորներով եկան, հարկադիրներով հանեցին, հիմա ոչ վարձի փող են տալիս, ոչ էլ տուն, հայտնվել ենք փողոցում»:

Նշենք, որ այդ տարածքներն իրացրել է «Դաուն թաուն» կազմակերպությունը, որը լուծարվել է, եւ հիմա կառավարությունը որեւէ պատասխանատվություն չի կրում բնակիչներին փոխհատուցելու:

Ցուցարարները բողոքում են, որ «մենք կառավարությունից էինք անընդհատ հորդորներ ստանում, թե դուրս եկեք, պետական գերակա շահ կա, հիմա պետությունը ձեռքերը լվանում է: «Դաուն թաունի» տղերքը փտած 06-ով եկան մեր թաղ` ջիպով գնացին: Նրանց ընկերության հետ մեր կնքած պայմանագրի երրորդ կողմը կառավարությունն է հանդիսանում: Մեր բոլոր դիմումները մնում են անարձագանք: Գոնե իմանանք ծրագիր ունեն, շենք են կառուցում մեր համար` կսպասեինք, բայց նախագիծ անգամ չկա, մեր երեխաները փողոցում մեծացան»:

Կոնդեցիները նաեւ ասում էին, որ սթրեսից իրենց տղամարդկանց մեծ մասը այս 4 տարվա ընթացքում մահացել են: Ցուցարարներից մեկի`Ռայա Հովհաննիսյանի խոսքերով` «Ամուսինս` Յուրիկ Մելիքյանը, հենց կսկծու մահացավ: Պռոշյան, Պարոնյան փողոցն է, լավ տեղ, իրենց պետք էր` քանդեցին: Մեր մեռելները խալխի տնից թաղեցինք, խի՞»:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031