Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենաերկար ոտքեր, Facebook-ի ամենատարեց օգտատեր եւ այլն. Հետաքրքիր փաստերի լեզվով

Մարտ 22,2012 14:43

Դելֆինները քնում են փակելով միայն աչքերից մեկը: Պատճառը նրանց ուղեղի երկու կիսագնդերի ոչ միաչափ հանգիստնե: Երբ մի կիսագունդը քնած է մյուսը գտնվում է թարմ վիճակում եւ հակառակը: Այդ մասին տեղեկանում ենք ՝ blog.i.ua կայքից:

inpearls.ru կայքում ասվում ՝ Հարաբերականության տեսության հիմնադիր, մեծ ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Էյնշտեյնը ոչ մի կերպ չէր կարողանում մտապահել իր հեռախոսահամարը:

Աշխարհի ամենաերկար ոտքերը`124սմ. պատկանում է չեխ մոդել Ադրիան Սկլենարիկովային. Գրում է՝
probertencyclopaedia.com կայքը:

jo-jo.ru կայքում հանդիպում ենք՝ «Ինչ են մտածում տղամարդիկ սեքսի մասին» վերնագրով գիրքը բաղկացած է 200 դատարկ էջերից 😀 :

Facebook-ի ամենատարեց օգտատերը` Լիլիան Լոուն 103 տարեկան է: BBC- ի կողմից լուսաբանված հաղորդումը Լիլիանի վերաբերյալ, ավելեցրել է շուրջ 1000 ընկեր նրա Facebook-ի էջում:


bigsiteofamazingfacts.comկայքից իմանում ենք՝ Երկիր մոլորակը կշռում է մոտավորապես 6,600,000,000,000,000,000,000 տոննա:

mrsrikoriko.beon.ru-ն հայտնում է՝ ԱՄՆ-ի Աիդահո նահանգում գոյություն ունի օրենք, որով արգելվում է ուղտի վրա նստած ձկնորսությամբ զբաղվելը 🙂 :

Հղումը` stepandstep.ru-ն գրում է՝ James Bond անունը translate.google.com-ում չինարեն (ավանդական) լեզվով թարգմանվում է 007:

Պաբլո Պիակսոյի ամբողջական անունը բաղկացած է 22 բառից`(Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Mártir Patricio Ruiz y Picasso.):

Առնետները 48 միլիոն տարի ավելի շուտ են հայտնվել մարդկանցից: Տեղեկացնում է՝ animalworld.com.ua-ը:

Ժամանակին` «&» նշանը լրջորեն դիտարկվել է որպես անգլիական այբուբենի թեկնաածու:

Ամենաառաջին գրանցված դոմենը` (1985թ. մարտի 15.) համարվում է ( Symbolics.com) -ը: Տեղեկացնում է domainnamenews.com-ը:

Երիտասարդ տարիքում Էլվիս Փրեսլին աշխատել է մի ավտոտրանսպորտային ընկերությունում, որը պատկանել է Ֆրենկ Սինատրային: Իմանում ենք  futubra.com-ից:

1916թ.-ին Չարլի Չապլինի եկամուտը կազմել է շաբաթական 10000$, ինչը եւ դարձրել է նրան իր ժամանակի ամենաշատ վարձատրվող դերասանը:

1,111,111 x 1,111,111 = 1,234,567,654,321:

ՈՒշադրություն դարձրեք թվերի վերջնական տեսքին:

Պատրաստեց՝ Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031