Թիվ 1 ընտրատարածքում մինչ այսօր որեւէ առաջադրում չկար:
Երեկ հայտնի դարձավ, որ այս ընտրատարածքում վերստին առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ առաջադրվելու է նաեւ լրագրող Գայանե Առուստամյանը:
Քիչ առաջ էլ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու իր մտադրության մասին ազդարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: