Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում այսօր առավոտյան մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրվել է Հայաստանի ագրարային համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, անկուսակցական Նարինե Մովսիսյանը: Տիկին Մովսիսյանն առավոտյան ժամը 10:30-ին փաստաթղթերը հանձնելիս, ինչպես արդեն հաղորդել էինք՝ չի ներկայացրել 1 մլն դրամի գրավի մուծման մասին անդորրագիր:
Նարինե Մովսիսյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ այս պահին իր լիազորված անձը բանկում է եւ իրականացնում է այդ աշխատանքները; «Ըստ օրենքի՝ ես իրավունք ունեմ 48 ժամվա ընթացքում դա անել, բայց քանի որ այդ փաստն այսքան շահարկվում է՝ հենց այս պահին իմ լիազորված անձը բանկում է եւ գրավը մուծում է», – տեղեկացնում է տիկին Մովսիսյանը:
Նշենք, որ տնօրենը նախկինում եղել է ԲՀԿ անդամ:
Թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված են նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ