«Հայաստանի վիճակը եւ սոցիալական բեւեռացումն այսօր այնպիսին է, որ մեծամասնական կարգով խորհրդարան անցնելու իրապես շանս ունեն մարդիկ, ովքեր ադմինիստրատիվ ռեսուրս եւ փող ունեն: Ուստիեւ ինքս այսօր Հայաստանում նպատակահարմար չեմ համարում, ավելին, անիմաստ եմ համարում մեծամասնական կարգով ընտրությունների անցկացումը: Կարծել, որ մեծամասնական կարգով ինտելեկտուալ մարդը, զուտ քաղաքական գործիչը կարող է անցնել խորհրդարան, միամիտ կլինի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում արդեն իսկ առաջադրված եւ իշխանական կուսակցությունների կողմից պաշտպանվող անձանց՝ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Առավոտ» օրաթերթ