Լրահոս
Օրվա լրահոսը

20 հազարանոց քաղաքում 160 մարդ է հավատում քվեի ուժին

Մարտ 22,2012 12:49

Իջեւան քաղաքի Անկախության փողոցում տեղադրված է «Քվեն ուժ է» հասարակական շարժման կարմիր վրանը: Վրանում շարժման  իջեւանցի մասնակիցներ Ռոբերտ Խաչատրյանը եւ Արսեն Ալիխանյանն էին, նրանց առաջ դրված  սեղանին՝ ընտրական իրավունքի մասին բրոշյուրներ: Ռ. Խաչատրյանը եւ Արսեն Ալիխանյանն ասացին, որ իրենք ՀՅԴ անդամներ են, սակայն այս դեպքում հանդիսանում են հասարակական շարժման ներկայացուցիչներ: Նրանք գրառում են շարժմանը միացողների անուն-ազգանունները, վերջիններս ստորագրում են, սակայն այդ մարդկանց անձնագրային տվյալները չեն հաշվառվում: Հասարակական շարժման կարմիր վրանը Իջեւանում տեղադրված է մարտի 16-ից, անցած 6 օրվա ընթացքում շարժմանը միացել է շուրջ 160 իջեւանցի: Ռոբերտ Խաչատրյանը եւ Արսեն Ալիխանյանն ասացին, որ շատերն են մոտենում եւ հայտարարում՝ ընտրությունների միջոցով Հայաստանում ոչինչ չի փոխվելու, ոմանք էլ ասում են, թե սպասում են ընտրակաշառքի: Հավելենք՝ Իջեւանում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար ընտրակաշառքը լինելու է 10 հազար դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031