Նոր սերնդի iPad պլանշետային համակարգչի որոշ օգտատերեր, ըստ pcnews-ի՝ բողոքում են, որ սարքի Wi-Fi մոդուլի զգայությունը նվազել է: Նրանք նշում են, որ այն վայրերում, որտեղ Apple-ի մյուս արտադրանքներն առանց խնդիրների միանում են WiFi ցանցին, նոր iPad-ը միանում է շատ դժվարությամբ:
Նման խնդիր հանդիպել է նաև iPad 1-ի որոշ օգտագործողների մոտ, սակայն ընկերությունը լուծել է այդ հարցը ծրագրային մակարդակով:
Սա նոր iPad-ի միակ խնդիրը չէ, արդեն հայտնի է, որ սարքը ավելի շատ է տաքանում, քան նախորդ մոդելները: