Բայց դրա համար նրանք ամռանը պետք է տեղափոխվեն Չինաստան:
Ինչպես երեւում է, Չինաստանը ցանկանում է նաեւ ֆուտբոլային գերտերություն դառնալ: Եվ այդ նպատակով լրջորեն զբաղվում է նաեւ այս մարզաձեւը զարգացնելով: «Daily Mail»-ը տեղեկացնում է, որ «Գույչժոու Ռենխե» ՖԱ-ն գայթակղիչ առաջարկ է արել Ռիո Ֆերդինանդին եւ Ֆրենկ Լեմպարդին: Ակումբի նախագահ Վան Գուոլինը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Չելսիի» այս աստղերից յուրաքանչյուրին իրենց ակումբ տեղափոխվելու համար առաջարկել է շաբաթական $ 400 հազար: Դա անհամեմատ բարձր է Լիոնել Մեսսիի, Դեւիդ Բեքհեմի եւ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձերից:
Չինական ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում էլ ցանկանում է տեսնել Ժոզե Մոուրինյոին, որին պատրաստ է վճարել շաբաթական $ 480 հազար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ