Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Թորոսյանը դարձյալ դիմել է ՀՔԾ-ին՝ ԱԺ-ում կեղծված քվեարկության վերաբերյալ

Մարտ 22,2012 11:07

Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների,  երեկ ԱԺ-ում կրկնվեց «ուրիշի փոխարեն» հանցագործ միջոցառումը, որի առիթով ԱԺ համապատասխան նիստի ժամանակ իր բողոքն է հայտնել պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Այդ մասին, պատմական արձանագրման նպատակով, այսօր, սույնով նորից հաղորդում ենք ներկայացրել ՀՔԾ, միաժամանակ տեղեկացնելով, որ փետրվարյան այդ հանցագործությունների մասին մեր զանգվածային հաղորդումների կապակցությամբ առ այսօր պատշաճ պատասխան չենք ստացել:

Տեղեկացել ենք միայն, որ հաղորդումներն ուղարկվել են ԱԺ նախագահին, որը, մի քանիսի կապակացությամբ ինչ որ կոչեր է արել և վերջ:

Այսինքն, այդ հաղորդումները «քնած են» ԱԺ նախագահի մոտ:

Պատկերացնու՞մ եք, ինչ պետություն ունենք, իր ՀՀԿ-ական գլխով՝ օրենքով սահմանված կարգով հաղորդում ենք ներկայացրել իրավապահ մարմնին, որի մասին գրեթե բոլոր  ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, սակայն, օրենքով սահմանված պատասխան առ այսօր չենք ստացել:

Թերևս, միայն մի «ուրախալի» լուր ենք ստացել այն մասին, որ այդ օրինախախտներից ոմանք ընդգրկվել են ՀՀԿ ղեկավար մարմնի և նախընտրական ցուցակի կազմերում: Այսինքն, ՀՀԿ ղեկավարի շրջապատը որակական լուրջ ձեռքբերումներ է ունեցել:

Խրախուսման այս պայմաններում, ինչու՞ չպետք է կրկնեին նույն հանցագործությունը, այն էլ՝ արդեն բարձրաստիճան կարգավիճակում:

Ինչևէ, այս մասին եվրոպական լուր ենք ուղարկել նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավարությանը:

 

ՀՊԱԿ լրատվություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031