Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հովսեփյան. Եթե եղբորս գործոնը չլիներ՝ կարող է ավելի բարձր պաշտոն զբաղեցնեի

Մարտ 22,2012 10:53

Հատված Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Ռուբիկ Հովսեփյանի հետ հարցազրույցից:

Պարոն Հովսեփյան, ինչո՞ւ եք ուզում գնալ խորհրդարան։ Գործադիրում լավ չէի՞ք զգում։

– Դե, տեղական ինքնակառավարման մարմիններում էսքան տարի աշխատել եմ, ավելի լավ պատկերացնում եմ օրենքները եւ գտնում եմ, որ իմ աշխատանքներն Ազգային ժողովում ավելի էֆեկտիվ կլինեն։

Հնարավո՞ր է այն բանի համար ընտրեցիք, որ Ձեր եղբայրը առանցքային պաշտոն է զբաղեցնում, եւ իշխանության աջակցությամբ էլ սահուն կընդգրկվեք օրենսդիր մարմնում։

– Ես վեց տարի աշխատել եմ թաղապետ, ապա՝ վարչական շրջանի ղեկավար, բնակչության հետ աշխատել եմ, եւ արդյունքներն արդեն մայիսի 6-ից հետո պարզ կլինի։ Բայց ինձ թվում ա՝ մեր համայնքն իմ աշխատանքային տարիներին վատ չի եղել։

Բայց եթե Ձեր եղբոր գործոնը չլիներ, Դուք անձամբ կզբաղեցնեի՞ք այդ պաշտոնները, ապա՝ խորհրդարան գնալու քայլերը։

– Կարող ա ես ավելի բարձր պաշտոն զբաղեցնեի:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031