Շոտլանդիայի «Հիբերնիան» ակումբի հարձակվող Լեյ Գրիֆիտսը, որն այդ թիմում հանդես է գալիս վարձավճարով, հեռացվել է ակումբից:
Մարզումներից մեկի ժամանակ գլխավոր մարզիչ Պեթ Ֆենլոնը դիտողություն է արել ֆուտբոլիստին: Դա դուր չի եկել նրան, ինչի համար էլ Գրիֆիտսը գլխով հարվածել է մարզչի դեմքին ու հեռացել դաշտից: Հանդերձարանում նրան է մոտեցել երկրորդ մարզիչը ու… նրան էլ բռունցքի հարված է բաժին հասել: Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին ցույց է տվել ելքի դուռը: Ասում են, թե Գրիֆիտսի թիմակիցներն էլ դժգոհ են Ֆենլոնից: Ստացվում է, որ նա ի կատար է ածել խաղընկերների ցանկությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ