Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանին բերման կենթարկեն

Մարտ 22,2012 10:44

 

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց ոստիկան Արշակ Առաքելյանի դիմումը: Նա խնդրել էր դատարանին՝ առանց իրեն քննել գործը, քանի որ ընտանեկան խնդիրներ ունի եւ չի կարող մասնակցել դատական նիստին: Դատավորը նախ զարմացավ՝ «էս ոստիկանի գրա՞ծ է», ապա գտավ, որ ոստիկան վկայի չներկայանալը հարգելի չէ եւ որոշում կայացրեց նրան բերման ենթարկելու համար: Այսօր պետք է շարունակվեր նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը եւ վկա ոստիկանները պետք է ցուցմունք տային: Չորրորդ անգամ դատարան չէր ներկայացել նաեւ Գասպարիի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ

Շուշանյանը եւ քանի որ Գասպարիի մյուս պաշտպանն էլ՝ Ռոբերտ Ռեւազյանը, կանչվել էր մեկ այլ գործով քննչական բաժին, հետեւաբար նախագահողը չկարողացավ Շուշանյանին վարույթից հեռացնելու որոշում կայացնել: (Երեք եւ ավելի անգամ անհարգելի բացակայության համար փաստաբանը հեռացվում է վարույթից):

Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է խուլիգանության համար: Նա անցյալ տարի մասնակցելով կառավարության շենքի դիմաց բողոքի խաղաղ ցույցի, ինչպես մեղադրական եզրակացության մեջ է գրված, խանգարել է հասարակական կարգը եւ շենքում գտնվողների «անդորրը»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 5-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031