22 տարեկան Սյուզկան , որը գրանցված է armgirls.am պոռնո կայքում, վճարովի սեքս է առաջարկում. իր հետ մեկ ժամ անցկացնելու դիմաց պահանջելով ընդամենը 50 000 դրամ: Աղջիկը բավականին «շռայլ» է գտնվել, կայքում տեղադրած իր մասին պատմող ինֆորմացիայի մեջ նշելով, որ մեկ գիշերվա դիմաց 150 000 կվերցնի:
Չնայած Սյուզկան կայքում գրել է, որ օրալ սեքսով չի զբաղվում, բայց aravot.am-ը, զանգահարելով աղջկա թողած հեռախոսահամարով, պարզեց՝ «փողին մուննաթ` ամեն ինչ էլ կանենք: Կարեւորը կլիենտը կուլտուրական լինի, վայրենի չլինի, քցող չլինի»,- ասաց Սյուզկան:
Աղջիկների էլ Սյուզկան կսպասարկի՝ «միայն եթե նորմալ, մաքուր աղջիկ լինի…»: Ի դեպ կայքում տեղադրված կրքոտ լուսանկարում Սյուզկան չէ: Այդ մասին, ինքը խոստովանեց, ասելով ՝ «մի փոքր Երեւան է, սաղ իրար գիտեն, դե մենք էլ ինտերնետում բարեկամներ, հարազատներ ունենք, պետք չի որ տեսնեն»:
Հավելենք, որ օրվա երկրորդ կեսից armgirls.am կայքն արդեն չէր գործում… Ըստ որոշ տեղեկությունների` ոստիկանությունն է փակել կայքը:
Կարդացեք նաև