Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրել գործարար, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված ՀՀԿ մեծամասնական ցուցակում Հայրապետյանի անունն ընդգրկված չէր: Նույն տարածքում ՀՀԿ-ն որոշել էր առաջադրելՄանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին` այդ որոշումը պատճառաբանելով Ռուբեն Հայրապետյանի` ազգային ֆուտբոլի զարգացմանը նվիրվելու ցանկությամբ: Իր հերթին Ռուբեն ՀՀայրապետյանն էլ ՀՀԿ համագումարում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր որոշումը փոխելու վրա կարող է ազդել միայն գործարար Սամվել Ալեքսանյանը:
News.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդվարդ Շարմազանովն ասել է . «Այդպես որոշել է կուսակցությունը, որովհետեւ Էդիկ Գեւորգյանը որոշեց չառաջադրվել, եւ քանի որ Ռուբեն Հայրապետյանը պարտաճանաչ կուսակցական է, մենք առաջադրում ենք նրա թեկնածությունն այդ ընտրատարածքում»:
Իսկ թիվ 40 ընտրատարածքում Հրանտ վարդանյանի որդու` Միքայել Վարդանյանի փոխարեն ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է «Մասիս ինթերնեյշնլի» տնօրեն Մարինա Մարաբյանի թեկնածությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև