Չարլզ Դարվինն իր «Տեսակների առաջացում» գրքում նշում է, որ ժպիտը ոչ թե լավ զգացողության հետևաք է, այլ մեզ ստիպում է ունենալ լավ զգացողություն: Այստեղից պարզ և օգտակար հետևություն` եկեք հաճախ ժպտանք: Հոգեբան Աննա Հարությունյանը առաջարկում է հնարավորինս հաճախ ժպտալ և ծիծաղել. «Ժպտացեք, հենց թեկուզ միայն նրա համար, որ ժպիտը գեղեցկացնում է ձեզ: Լավագույն միջոցը տխուր տրամադրության դեմ ժպիտնն է: Կան ժպտալու բազմաթիվ «թեորիաներ», որոնք օգնում են մեզ ազատվել ավելորդ սթրեսներից, ինքնադժգոհություներից, մռայլ տրամարություններից, իսկ ավելի լավ է ինքներս մեզ համար մշակենք ժպտալու մեր «թեորիան»:
«Ամեն օր առավոտյան ինձ արթնացնում է իմ ժպիտը ( իհարկե զարթուցիչից հետո), այդպիսով իմ արտաքին ժպիտը փոխանցվում և իր դրական հետևանքներն է թողնում ենթագիտակցությանս և ներաշխարհիս վրա: Ապրիլի մեկը շատ եմ սիրում, քանի որ միակ օրն է երբ շատերի դեմքին ես ժպիտ նշմարում, և ավելի ներողամտաբար են վերաբերվում բոլոր «հիմար» հումորներին»,- ասում է երիտասարդ կենսաբան Անահիտը:
Հոգեբան Աննա Հարությունյանը նաև ներկայացրեց ծիծաղի և ժպիտի բազմաթիվ օգտակար հետևանքներից մի քանիսը.
1. Ձերբազատում է դեպրեսիայից
2. Երիտասարդեցնում և թարմացնում է մաշկը
3. Բուժում է սիրտ-անոթային համակարգը
4.Նվազեցնում է ցավը
5. Գեղեցկացնում է մարմնի կազմվածքը
6.Կարգավորում է մարդկային փոխհարաբերությունները
7. Բնութագրում է մարդու բնավորությունը
Ալվինա Սիսյան