Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս շփվել այլմոլորակայինների հետ. արտակարգ իրավիճակների նախարարության խորհուրդները

Մարտ 21,2012 22:19

1. Ով տեսել ու շփվել է այլմոլորակայինների հետ՝ վստահ ասում է, որ նրանք բոլորովին նման չեն մեզ, բայց սա դեռ չի նշանակում, որ կարելի է մատը տնկել վրան ու ճչալ, ասենք.«Հլը սրա մազալու դեմքին նայեք», կամ՝ մեկ այլ, ավելի խայտառակ արտահայտություն:

2. Նրանց հետ շփվելիս ծամոնը մի ճպճպացրեք բերանում ու փուչիկ մի սարքեք, արեւածաղկի սերմիկ, պարզ ասած՝ սեմուշկա մի չրթեք, գետնին մի թքեք. հիշեք, սրանք բաներ են, որ բոլոր գալակտիկաներում էլ համարվում են անկուլտուրական, անկիրթ արարք:

3. Համենայն դեպս խորհուրդ չի տրվում քիթը մատով քչփորել. ի՞նչ իմանաս, նրանց մոլորակում դա ի՞նչ կնշանակի:

 

Այս եւ ոչ միայն այս խորհուրդները տեղ են գտել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում: Առաջարկում ենք դրանք ընթերցել ամբողջությամբ` այստեղ,եւ գնահատել ԱԻՆ աշխատակիցների հումորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել