Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուներից շատերին հակակրելով` ստիպված է եթեր տրամադրել

Մարտ 21,2012 22:05

«ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց, որ քաղաքական գովազդի գներն իր հեռուստաընկերությունում մնացել են անփոփոխ` թե՛ նախորդ և թե ՛առաջիկա ընտրություններում մեկ րոպեն արժե  10 հազար դրամ: Մեր այն հարցին` մի քիչ թանկ չէ՞ որոշ թեկնածուների ու կուսակցությունների համար, թե ինքն էլ է կարծում` էլ ի՞ նչ պատգամավորի թեկնածու, եթե գրպանը կոպեկ չկա, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Չէ, նման բան չեմ կարծում, բայց ասեմ, որ  թանկ չէ,  որովհետև հիմա  օրենքը լիմիտավորված է, մեկ հոգուն 6 րոպեից ավելի եթեր տալու  իրավունք չունենք: Իհարկե մեր գները կարող էին ավելի թանկ լինել, բայց մենք ըմբռնումով մոտեցանք, այնպիսի գին սահմանեցինք, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան օգտվել մեր գովազդից, կարծում եմ 10 000 դրամը  մատչելի  է»:

Իսկ եթեր տրամադրելիս  անձնական վերաբերմունքը որևէ դերակատարություն կունենա՞, հնարավո՞ ր է ԳԱԼԱ-ի սեփականատերը խիստ հակակրանք կամ շահերի բախում ունենալով   որևէ թեկնածու կամ քաղաքական ուժի հետ,  հրաժարվի եթեր տրամադրելուց: «Ճիշտ ասած ես շատ խիստ հակակրանք ունեմ ոչ թե որևիցէ մեկի, այլ շատերի նկատմամբ, բայց ամեն ինչ  անում եմ, որպեսզի իմ անձնական վերաբերմունքը, դիրքորոշումը  չազդի իմ աշխատակազմի վրա, և  երևի արդեն տեսել եք մեր աշխատաոճը, մեր լրագրողները աշխատում են անկախ իմ դիրքորոշումից, այն իրենց վրա չի ազդում, ինչքան որ ստացվում է, դուք ինքներդ պիտի դատեք», -ասաց ժամանակին շատերի կողմից հալածված հեռուսատատեսության սեփականատերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031