Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, այսօրվա դրությամբ մայիսի 6-ին ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող 10 հասարակակական կազմակերպություններ են ներկայացված: «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»- ից 5 դիտորդ, «Ընտրությունը քոնն է» ՝ 3334 դիտորդ: 27 հոգի էլ կներկայանան «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից», 798-ը ՝ «Բռունցք» -ից, 902-ն էլ «Համահայկական երիտասարդական ասոցիացիայից», 1028 դիտորդ «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» կազմակերպությունից: 819 դիտորդ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» – ից, 585-ը՝ «Իրավակիրթ հասարակություն» -ից, 390-ը՝ «Հիմնաքար» -ից եւ 913 դիտորդ «Հաղթանակի Զավակներ» կազմակերպությունից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ