Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տիկին Ալավերդյան, դուք ձեզ անկարգ եք պահում»

Մարտ 21,2012 20:49

Կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, մինչ հարցի ձեւակերպումը, հիշեցրեց, որ այսօր «Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն ընդունվել է առանց քվորումի ու փորձեց եւս մեկ անգամ հայտնել իրենց խմբակցության դժգոհությունը: Սակայն այդ պահին նրան միջամտեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը` ասելով, թե այսքան ժամանակ չկարողացաք հստակ ձեւակերպել հարցն` առանց այլեւայլությունների:

«Ես գիտեմ, որ դուք անվերջ խոսելու ցանկություն ունեք, տիկին Ալավերդյան, միեւնույն է, ձեր խոսելու մարմաջը չի բավարարվելու. 4-րդ գումարման ԱԺ նստաշրջանը սպառվում է, նիստից հետո ես ձեզ հնարավորություն կտամ անվերջ խոսելու…Ինքը ցանկություն ունի եւս 5 տարի խոսելու: Տիկին Ալավերդյան, դուք ձեզ անկարգ եք պահում, որպես կին, անհարմար զգացեք, տարիքով կին եք»,- հայտարարեց պարոն Նիկոյանը, երբ նրա եւ Լարիսա Ալավերդյանի միջեւ փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ։ Երբ ԱԺ նախագահն անջատեց տիկին Ալավերդյանի 3-րդ խոսափողը, պատգամավորն ուղղակի նետեց. «Դուք խլեցիք իմ րոպեն»: «Այո, ձեզ 5 տարի ժամանակ կտանք` խոսելու համար»,- արձագանքեց պարոն Նիկոյանը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել