Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը՝ Խ. Սուքիասյանին վերաբերող Human Rights Defense-ի գնահատականների մասին (տեսանյութ)

Մարտ 21,2012 19:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը փորձագիտական ուսումնասիրության էր ենթարկել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության  գրությունը` Խաչատուր Սուքիասյանին Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից 03.03.2012թ. տրամադրված տեղեկանքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ և հանգել է այն եզրակացության, որ պետական կառավարման վերոնշյալ մարմնի կողմից կայացվել է ակնհայտ ապօրինի և անհիմն որոշում: Կազմակերպության եզրահանգման վերաբերյալ  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը  Aravot.am-ին ասաց, որ տեղյակ չէ, թե այդ կազմակերպությունը ինչ չափանիշներով է քննել ու ինչ իրավասությամբ է դիմումի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ ներկայացրել .«Որեւէ տեսակետ չեմ կարող հայտնել նշված կազմակերպության կողմից իրականացված դատողությունների մասին, որովհետեւ նշված հարցի լուծման իրավասությունը պատկանում է բացառապես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031