Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմակադի» հիմնադիր Խաչիկ Գեւորգյան. «Հավասարվում ենք Սենեգալին եւ Սոմալիին»

Մարտ 21,2012 19:14

Այսօր  «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր քննարկում՝ «Ընտրարշավի օրակարգը» թեմայով:  «Արմակադ» հ/կ-ի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը, հրապարակախոս Սամվել Մարտիրոսյանը եւ մանկական վիրաբույժ Կարեն Քոլոյանը խոսեցին քաղաքական դաշտի առջեւ ծառացած խնդիրներից, որոնք հիմնականում վերաբերում են գիտությանը, կրթությանը եւ առողջապահությանը:

Խաչիկ Գեւորգյանի համոզմամբ՝ քաղաքական դաշտի առաջին քայլը պետք է լինի գիտության ֆինանսավորման եւ գիտնականի վարկանշի բարձրացումը, մինչդեռ քաղաքական գործիչների նախընտրական ելույթներում գրեթե չի խոսվում դրա մասին. «Պարտադիր պահանջ է ՝ գիտությանը տրամադրել համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսը՝ այժմյան 0.25-ի փոխարեն: Դա խայտառակ ցուցանիշ է, որով հավասարվում ենք Սենեգալին եւ Սոմալիին»:

Կարեն Քոլոյանի խոսքով՝ պետությունը հնարավորություն չի տալիս ողջ բնակչության համար իրականացնել բարձրակարգ բուժսպասարկում, քանի որ չկա առողջապահության զարգացման հստակ ծրագիր. «Մինչ օրս գործում են Սովետական շրջանի բոլոր հիվանդանոցները, բայց Հայաստանն այդքանի կարիք չունի: Ֆինանսավորումը կարելի է ավելացնել՝ փակելով հիվանդանոցների մեծամասնությունը»: Վիրաբույժը հավելեց, որ ժամանակն է ունենալ օրենք՝ պարտադիր բժշկական ապահովագրության մասին:

Սամվել Մարտիրոսյանը կարեւոր խնդիր է համարում իրավական եւ տնտեսական ոլորտների բարեփոխումները. «Մենք զարգանում ենք կապիտալիզմի ամենաանմարդկային գծով, որից աշխարհն արդեն դուրս է եկել»: Իսկ ինչ վերաբերում է կրթությանը, ապա Ս. Մարտիրոսյանի կարծիքով, այն պետք է ապախորհրդայնացնել. «Այսօր ամենացածր ստատուսն ունեն ուսուցիչները: Բացի այդ, եթե երեխաներին հետաքրքրում են միայն ֆուտբոլը, մեքենաներն ու նոր բջջային հեռախոսները, ապա խոսք չի կարող լինել լավ սերունդ ունենալու մասին»: Բլոգերը հավելեց, որ փոխհամաձայնություն պետք է լինի ծնողների եւ ուսուցիչների միջեւ. «Մինչդեռ կան վատ ուսուցիչներ եւ բառադի ծնողներ: Երեխաները չեն կեղմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Հաճախ դա նրանց փոխարեն  անում է գերդաստանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031