Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական հանձնաժողովը` վարչական շենքում. պատմությո՞ւնն է կարեւորը, թե՞ օրենքը

Մարտ 21,2012 18:51

Այսօր՝ մարտի 21-ին ժամը 17:30-ին, մեր գործընկեր  «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրեց 2012թ. մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժոովի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրման հետ կապված փաստաթղթերը:

Ինչպես aravot.am-ին թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղակայված է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի առաջին հարկում:
Ֆոտոլրագրողի այն հարցին թե արդյո՞ք օրենքի խախտում չէ այն, որ ընտրական հանձնաժողովը տեղակայված է վարչական շրջանի գերատեսչական շենքում, հանձնաժողովի նախագահ Տիգրան Բաղդասարյանը պատասխանեց. «Ո՛չ, որ նայեք, մեր սաղ պատմության մեջ միշտ էլ ստեղ ա եղել տեղակայված» և ֆոտոլրագրողին հորդորեց, որպեսզի պատմություն սովորի:
Հետաքրքիրն այն է, որ հանձնաժողովի նախագահն օրենքին հղում կատարելու փոխարեն` պատմությունն է մատնանշում, և երկրորդ` այն, որ նա նույնիսկ տեղյակ չէր, որ դա օրենքի խախտում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031