Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիասյանն ի գիտություն էր ուղարկել ԿԸՀ-ին (Տեսանյութ)

Մարտ 21,2012 17:54

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԿԸՀ-ն մերժեց Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթ հարուցելը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մինչեւ մերժումը հրապարակելը ընթերցեց ոստիկանության տեղեկանքը, որով կասկածի տակ էր առնվել պատգամավորի թեկնածու Խ. Սուքիասյանի՝ վերջին 5 տարիներին Հայաստանում մշտական բնակության փաստը:

Քննարկմանը ներկա Խ. Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ իր վստահորդը նման դիմում է հանձնաժողովին ուղարկել՝ նպատակ ունենալով հանձնաժողովին հայտնել որպես ի գիտություն:

Պարոն Մուկուչյանն էլ ասաց, որ, ըստ կանոնակարգի, ԿԸՀ-ն պարտավոր էր քննել դիմումը, ու եթե 5 օրվա ընթացքում չքններ, ապա իրենց կմեղադրեին անգործության մեջ: Խ. Սուքիասյանի իրավապաշտպանն ասաց, որ համակարծիք է ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումների հետ, իսկ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում մանրամասնեց. «Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է որոշի՝ Խաչատուր Սուքիասյանին գրանցո՞ւմ է, թե՞ ոչ: Այսօրվա քննարկման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր կարող որոշում կայացնել Խաչատուր Սուքիասյանի դիմումով, ինչու՞, որովհետեւ , եթե որոշեր Սուքիասյանի դիմումը պետք է մերժի, ապա կստացվեր դրանով կկանխորոշեր ստորադաս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, եթե որոշեր, որ պետք է դիմումը բավարարիիսկ այդ լիազորությունները չուներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031