Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայտնի դարձավ նաեւ ԵԽԽՎ 30 դիտորդների ղեկավարը

Մարտ 21,2012 17:34

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էմմա Նիքոլսոնը

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մարտի 20-ին նամակ է հղել Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ առաքելության վերաբերյալ:

Նամակում մասնավորապես հիշատակված է, որ մարտի 2-ին ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ դիտարկելու մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ բյուրոն ձեւավորել է ժամանակավոր հանձնաժողով՝ բաղկացած Վեհաժողովի տարբեր խմբակցությունները ներկայացնող 30 անդամներից՝ դիտարկելու այս ընտրությունները. «Ես նշանակել եմ բարոնուհի Նիքոլսոնից՝ (Միացյալ Թագավորություն, ALDE) որպես նախագահ»:

Նամակում նաեւ նշած է, որ ապրիլի 10-14-ը ԵԽԽՎ 5 պատվիրակներից բաղկացած նախընտրական պատվիրակություն կայցելի Երեւան՝ դիտարկելու քաղաքական իրավիճակը եւ ընտրություններին նախապատրաստության վիճակը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակ՝ Ուինթերբուրնի բարոնուհի Էմմա Նիքոլսոնը մասնակցել էր Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի մարտի 13-ի քննարկմանը, եւ հայտնել, թե քարոզարշավի ընթացքում ուշադրություն են դարձնելու, թե քաղաքական բանավեճերի ինչպիսի մթնոլորտ է տիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031