Հոկեյի մանկական թիմերի մարզիչ Գրեմ Ջեյմսին նախկինում երկու դեռահաս հոկեյիստի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու համար Վիննիպեգի դատարանը դատապարտել է երկու տարվա ազատազրկման:
Այդ հոկեյիստներն են Հոկեյի ազգային լիգայի (NHL) ապագա աստղեր Թեո Ֆլերին եւ Թոդ Հոլթը: «Թեոն եւ ես կոչ ենք անում մանկական բռնություններից տուժած բոլոր կանադացիներին՝ կառավարությունից պահանջել՝ փոխել օրենքները եւ դատարաններին մեղավորներին խստագույնս պատժելու իշխանություն տալ: Մենք դիմում ենք քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք տեր կանգնեն յուրաքանչյուր երրորդ աղջնակին եւ հինգերորդ պատանուն, որոնք մինչեւ 18 տարեկան դառնալը տուժում են չափահաս մարդկանց սեքսուալ բռնություններից», – մինչեւ դատավճիռը կայացնելը հայտարարել է Հոլթը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ